Յոհան Գմելին
Յոհան Ջորջ Գմելին (օգոստոսի 10, 1709[1], օգոստոսի 12, 1709[2] կամ օգոստոսի 12 (23), 1709[3], Տյուբինգեն, Վյուրթեմբերգի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - մայիսի 20, 1755[1][5][2] կամ մայիսի 20 (31), 1775[3], Տյուբինգեն, Վյուրթեմբերգի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]), գերմանացի բնագետ, բուսաբան և աշխարհագրագետ։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գմելինը՝ Թյուբինհենի համալսարանի[7] պրոֆեսորի որդին, ծնվել է Թյուբինհենում։ Նա շնորհալի երեխա էր և 14 տարեկանից սկսել է հաճախել համալսարանի դասախոսություններին։ 1727 թվականին՝ 18 տարեկանում, նա ավարտել է համալսարանը բժշկի կոչումով։ Հետո ճանապարհորդել է դեպի Սանկտ Պետերբուրգ և 1728-ին դարձել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ։ 1730 թվականից ի վեր դասախոսել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում և հաջորդ տարի դասախոսել է որպես բնագիտոթյան և քիմիայի պրոֆեսոր[7]։
Նրա առաջարկությամբ Յոհան Ամանը Լոնդոնում լքեց Հանս Սլոունին, որպեսզի Սանկտ Պետերբուրգում պաշտոն զբաղեցնի։ Յոհան Քրիստիան Բուքսբաումի վերջին 2 գրքերը՝ «Centuria»-ն, հետմահու հրատարկվել են Գմելինի կողմից[8]։
Կամչատկայի երկրորդ գիտարշավը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գմելինը այն 3 պրոֆեսորներից էր, որոնք մասնակցելու էին Վիտուս Բերինգի՝ Կամչատկայի երկրորդ գիտարշավին (1733–1743): Գիտարշավի սկզբնական շրջանում, երբ 1733 թվականին հեռանում էին Սանկտ Պետերբուրգից, նրան ուղեկցում էր երիտասարդ ուսանող Ստեփան Կրաշենիննիկովը։ Նրանք միասին ճամփորդել են Ուրալյան լեռներով և Արևմտյան Սիբիրիով դեպի Ենիսեյսկ։ Նա նկարագրել է Ենիսեյ գետի դիրքը՝ որպես սահման Եվրոպայի և Ասիայի միջև, և մասնակցել է Ենիսեյսկում գրանցված ամենացածր ջերմաստիճանի չափմանը։ Նա եղել է նաև առաջին մարդը, որը փաստել է, որ Կասպից ծովի մակարդակը ցածր էր Միջերկրական ծովի մակարդակից։ Վերջիվերջո 1736-ի սեպտեմբերին նա Յակուտսկում հասավ Բերինգի շտաբ։ Դժբախտաբար նոյեմբերի 8-ին այրվում է Գմելինի բնակավայրը՝ ոչնչացնելով իր՝ բնագիտության բոլոր հավաքածուները և նշումները՝ գումարած իր գրադարանի մի մասը։ Հաջորդ ամռանը նա նմուշների այնքան հավաքածուներ վերակազմեց, որքան հնարավոր էր, որպեսզի լրացնի կորցրածը։ Նրա «Flora Sibirica» գիրքը (1747–1769)[9] հիմնված էր իր հավաքածուների և դիտողությունների վրա։ Այն ներառում է 1178 տեսակների նկարագրություն, որոնցից 294-ը լուսաբանված և պատկերազարդված են։ Նրա եղբորորդի Սամուել Գոթլիբ Գմելինը օգնել է ավարտին հասցնել 2 գրքերը։ «Flora Sibirica»-ի 5-րդ հատորը՝ հիմնականում կրիպտոգամների մասին, գրել է Ստեփան Կրաշենիննիկովը, բայց երբեք չի հրատարակվել։ Գմելինը նաև նկարագրել է իր ճամփորդությունը իր «Reise durch Sibirien von dem Jahr 1733 bis 1743» գրքում (1751–1752).[10]:
Ուշ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գմելինը 1747-ին վերադարձել է Թյուբինհենի համալսարան և դարձել բժշկության պրոֆեսոր, իսկ 1751 թվականին՝ համալսարանի բուսաբանական այգու տնօրեն։ Նրա ճանապարհորդության նկարագրությունն այստեղ է[10]։ Այն թարգմանվել է ֆրանսերեն և հոլանդերեն, սակայն ոչ ռւսերեն, «որովհետև այն պարունակում էր անհեթեթ դիտարկումներ և ռուսների նկատմամբ մեկնաբանություններ»[7]
Գմելինը 1749 թվականին ընտրվել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի օտարազգի անդամ։
«Գմելինի տափոլոռ» բույսը և մի քանի տասնյակ բույսերի և կենդանիների տեսակներ անվանակոչված են ի պատիվ նրա[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11903705X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Base biographique (ֆր.) — BIU Santé.
- ↑ CONOR.Sl
- ↑ 7,0 7,1 7,2 Egerton, Frank N. (2008). «A History of the Ecological Sciences, Part 27: Naturalists Explore Russia and the North Pacific During the 1700s». Bulletin of the Ecological Society of America. 89 (1): 39–60. doi:10.1890/0012-9623(2008)89[39:AHOTES]2.0.CO;2.
- ↑ AMMAN, Johannes, Stirpium rariorum in Imperio Rutheno sponte provenientium icones et descriptiones Արխիվացված 2008-05-16 Wayback Machine
- ↑ Gmelin, J. G.; S. G. Gmelin (1747–1769). Flora Sibirica sive Historia plantarum Sibiriae, 4 vols (լատիներեն). St Petersburg: Imperial Academy of Sciences.(չաշխատող հղում)
- ↑ 10,0 10,1 Gmelin, J. G. (1751–1752). Reise durch Sibirien von dem Jahr 1733 bis 1743, 4 vols (լատիներեն). Göttingen: Abram Bandenhoect.
- ↑ IPNI query
Ամբողջական մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- on WorldCat
- Digital edition: Johann Georg Gmelin 1709–1755 : der Erforscher Sibiriens ; ein Gedenkbuch by the University and State Library Düsseldorf
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Գմելին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Գմելին» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1709 ծնունդներ
- Օգոստոսի 12 ծնունդներ
- Օգոստոսի 23 ծնունդներ
- Մայիսի 20 մահեր
- 1755 մահեր
- Մայիսի 31 մահեր
- 1775 մահեր
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի բուսաբաններ
- Գերմանացի աշխարհագրագետներ
- Սիբիրի պատմություն
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Գերմանացի բնագետներ
- Գերմանացի ճանապարհորդներ
- Գերմանացի կենսաբաններ
- Գերմանացի քիմիկոսներ
- Գերմանացի բժիշկներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ